Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 17:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։


Քուսին ավելացրեց. «Դու ինքդ ճանաչում ես հորդ և նրա մարդկանց, որ նրանք շատ զորեղ են և դառնացած սրտով, որովհետև նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է և զորքին հանգիստ չի տա։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։


Քարը ծանր է, ավազը դժվար է բարձրացնել, իսկ անզգամի բարկությունը երկուսից էլ ծանր է։


Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։


Չարակամը հակառակություն է առաջ բերում, իսկ Տերն անողորմ հրեշտակ է արձակում նրա վրա։


Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ