Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։
ԺՈՂՈՎՈՂ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես հասկացա, որ Աստծու ստեղծած ամեն բան պիտի մնա հավիտյան, որ ոչինչ հնարավոր չէ ավելացնել դրանց վրա կամ էլ պակասեցնել դրանցից։ Եվ Աստված ստեղծել է, որպեսզի երկյուղեն իրենից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։ |
Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։
Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։
Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
Քանզի երազների առատության մեջ և՛ խոսքերի շատություն կա, և՛ ունայնություն։ Բայց դու քո հերթին վախեցի՛ր Աստծուց։
Եթե երկրի վրա տնանկի զրպարտություն տեսնես և իրավունքի ու արդարության հափշտակություն, չզարմանաս, որովհետև բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ վեր ավելի բարձր պաշտոնյաներ կան։
Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։