Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։
Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։