Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եթե երկրի վրա տնանկի զրպարտություն տեսնես և իրավունքի ու արդարության հափշտակություն, չզարմանաս, որովհետև բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ վեր ավելի բարձր պաշտոնյաներ կան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 5:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։


Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։


Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։


Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,


Ես հասկացա, որ Աստծու ստեղծած ամեն բան պիտի մնա հավիտյան, որ ոչինչ հնարավոր չէ ավելացնել դրանց վրա կամ էլ պակասեցնել դրանցից։ Եվ Աստված ստեղծել է, որպեսզի երկյուղեն իրենից։


Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։


Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։


Բայց ամբարշտին բարություն պիտի չլինի. նա իր օրերը չպիտի երկարեցնի, այլ դրանք ստվերի նման պիտի լինեն, քանի որ երկյուղ չի կրում Աստծու ներկայությունից։


Արեգակի ներքո ես տեսա դարձյալ, որ որտեղ դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և որտեղ արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։


Ես տեսա այս բոլորը և սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և այն, որ մարդն իշխում է մարդու վրա ու չարչարում է նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ