ԺՈՂՈՎՈՂ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում», Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։ |
Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։
Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։
և ամբողջ Իսրայելը կողբա ու կթաղի նրան։ Հերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան տեսավ։
Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը, Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։
Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։
որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։
որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի,
Իսկ Հիսուսը, մանուկներին իր մոտ կանչելով, ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալու, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։