Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 8:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 8:18
19 Խաչաձեւ Հղումներ  

Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։


Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները պատնեշներով ու կցանկապատեմ նրա ճանապարհները, և չի գտնի իր շավիղները։


այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։


«Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին, պահես ու գործադրես դրանք, ապա Տերը՝ քո Աստվածը, կպահի իր ուխտն ու կողորմի, ինչպես որ երդվել է մեր հայրերին։


Օրհնություն Դավթի Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։


Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկրի, որ կաթ ու մեղր է բխեցնում”։ Եվ կթողնես դրանք Տիրոջ՝ քո Աստծու առջև ու այնտեղ երկրպագություն կանես Տիրոջ՝ քո Աստծու առջև,


Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։


Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։


Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տերը քեզ դրանից ավելին կտա»։


Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։


Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,


Այդ գիշեր Հակոբը քնեց այնտեղ։ Նա իր հետ բերածներից իր եղբայր Եսավին իբրև ընծա ուղարկեց


ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս,


«Տեսե՛ք, որ կատարեք ձեզ հաղորդած իմ բոլոր պատվիրանները, որպեսզի ապրեք, բազմապատկվեք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին։


Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։


քեզանից են բխում մեծությունն ու փառքը, դու ես իշխում ամեն ինչի վրա, Տե՛ր, բոլոր իշխանությունների իշխան, քո ձեռքում են զորությունն ու ուժը, քո ամենակալ ձեռքում է հզորացնել բոլորին։


մտածում են իրենց տեսիլքներով, որ նրանցից ամեն մեկը պատմում է իր ընկերոջը՝ մոռացության տալ իմ ժողովրդին իմ օրենքները, ինչպես նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացության տվեցին իմ անունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ