Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
Արքան Դովեկին ասաց. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»։ Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին։ Այդ օրը երեք հարյուր հինգ մարդ սպանվեց, բոլորն էլ՝ քահանաներ։
Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, ինչպես նաև բոլոր ղևտացիները, որ տանում էին Տիրոջ Ուխտի տապանակը, ու սաղմոսերգուները և Քոնենիան, որ սաղմոսերգուների երգեցողությունն էր ղեկավարում։ Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել։
քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։
Սելովում Աստծու քահանան Աքիա անունով մեկն էր, որը եփուդ էր կրում։ Նա Ղևիի որդու Փենեեսի որդու Քաբիելի եղբայր Աքիտովբի որդին էր։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը կիրճ է գնացել։