Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 և ամբողջ Իսրայելը կողբա ու կթաղի նրան։ Հերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան տեսավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:13
10 Խաչաձեւ Հղումներ  

բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։


Քանի որ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկությունը նրանից վերացավ, և նա իսպառ չկործանվեց, որովհետև Հուդայում բարի գործեր էլ կային։


որպեսզի քո մասնակցությունը հավատին արգասաբեր դառնա այն բոլոր բարիքների ճանաչման համար, որոնք առկա են ձեր մեջ Քրիստոս Հիսուսով։


Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։


Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։


Իսկ թե հարցնեք՝ «Ինչի՞ մասին մենք խոսենք իր առաջ, ինչպե՞ս գտնենք մենք արմատը խոսքի»,-


Ահարոնը մահացավ լեռան գագաթին, իսկ Մովսեսն ու Եղիազարը իջան լեռից։


և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ