Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր. ինչ որ նա անում էր, Տերը հաջողություն էր տալիս։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:23
10 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, որտեղ արքունի կալանավորներն էին բանտարկված։


Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,


Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։


Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ