Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
ԺՈՂՈՎՈՂ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։ |
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։
որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Եվ սրով կհովվեն ասորեստանցուն և Նեբրովթի երկիրը՝ իր պատնեշի մեջ, և կփրկի քեզ ասորեստանցուց, երբ գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր սահմաններին։
Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։
Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։