Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 8:10
32 Խաչաձեւ Հղումներ  

Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։


Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։


Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։


Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։


Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։


քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։


Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,


Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։


թեպետև ես ինքս էլ կարող եմ մարմնի վրա նույն վստահությունն ունենալ։ Եթե ուրիշ մեկը կարծում է, թե ինքը կարող է մարմնին վստահել, ես առավե՛լ ևս.


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։


Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։


Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։


Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։


Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։


Այսպես ղևտացիները լռեցնում էին ժողովրդին և ասում. «Լո՛ւռ եղեք և մի՛ տրտմեք, որովհետև այսօր սուրբ օր է»։


Ժողովուրդը գնաց ուտելու և ըմպելու, բաժին ուղարկեցին նաև նրանց, ովքեր չունեին, և մեծ ուրախություն արեցին, որովհետև հասկացան Օրենքի խոսքերը, որ կարդաց իրենց։


Եվ ամեն կաթսա, որ Երուսաղեմում և Հուդայի մեջ է, կընծայաբերվի Ամենակալ Տիրոջը։ Եվ կգան բոլոր նրանք, ովքեր զոհ պիտի մատուցեն, կվերցնեն դրանցից ու կեփեն դրանցով. և այլևս այն օրը քանանացի չի լինի Ամենակալ Տիրոջ տանը։


Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, և ամեն մեկը ուրախ ու զվարթ գնաց իր բնակության վայրը, որովհետև Տերը՝ Աստված, իր Դավիթ ծառային և իր ժողովրդին՝ Իսրայելին, բարիք էր պարգևել։


Փա՜ռք և գովությո՜ւն նրա առաջ, զորությո՜ւն ու պարծա՜նք նրա բնակության տեղին։


Տիրոջ՝ Աստծու լույսը թող լինի մեզ վրա։ Տե՛ր, ուղղի՛ր մեր ձեռքերի գործերը, Մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ։


Արդ, Տերը, որն ինձ որովայնից իր համար ծառա ստեղծեց, ասաց, որ Հակոբին և Իսրայելին իր շուրջը հավաքեմ։ Պիտի հավաքվեմ ու փառավորվեմ Տիրոջ առաջ, և իմ Աստվածն ինձ համար զորություն է լինելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ