Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 11:1
21 Խաչաձեւ Հղումներ  

Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։


Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։


Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։


Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մոտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։


և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։


իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։


Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։


ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։


Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։


Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։


մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր և մատուցեցին Դավթին ու նրա հետ եղած զորքին, որ ուտեն, քանի որ զորքն անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարավ։


Հինգերորդ տարին կարող եք ուտել դրա պտուղը։ Այդ տարուց սկսած այդ բերքը կլինի ձեզ եկամուտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը,


Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ