Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 5:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 5:42
26 Խաչաձեւ Հղումներ  

Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։


Ովքեր ինձ բարու փոխարեն չար հատուցեցին, Չարախոսեցին իմ մասին, Քանզի արդարության հետևից էի ընթանում։


Ընդհակառակը՝ «Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Առկ. 25.21-22)։


Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։


Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։


Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։


Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ