Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 6:1
41 Խաչաձեւ Հղումներ  

Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։


Բայց նրան թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք որպես եղբոր։


հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը


Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. չեմ ասում նրա մասին, որ խնդրես։


Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։


քայլե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։


այլ Տիրոջը՝ Քրիստոսին, սո՛ւրբ պահեք ձեր սրտերում. մշտապես պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին։


Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք առանց երկմիտ խղճով։


“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։


Հետևաբար, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։


Արդ, ինչպե՞ս եք ուզում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով։


քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։


Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։


Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։


Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։


Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։


Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,


Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։


Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։


բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։


Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևորների, այլ իբրև մարմնավորների։


Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։


Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։


Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։


Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամեն։


Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։


Ուստի աղաչում եմ ձեզ, որ նրա հանդեպ վերստին սեր ցույց տաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ