Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։
ԹՎԵՐ 16:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։ |
Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։
Օգնեց նրանց իրենց անօրենության ճանապարհին, Որովհետև իրենց մեղքերի պատճառով հույժ տկարացան։
Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։
Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։
Յուրաքանչյուրդ վերցրե՛ք ձեր բուրվառը և խո՛ւնկ դրեք նրանց վրա. յուրաքանչյուրն իր բուրվառը թող մատուցի Տիրոջ առջև՝ երկու հարյուր հիսուն բուրվառ, նաև դու և Ահարոնը՝ յուրաքանչյուրդ ձեր բուրվառով»։
Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։
Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։
և երկիրը, բացելով իր բերանը, կուլ տվեց նրանց ու Կորխին, իր ժողովրդի հետ։ Այդ ժամանակ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգու, որպեսզի մյուսների համար դաս լինի։
«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։
Եվ երկիրն օգնեց կնոջը, բացեց իր բերանը և կուլ տվեց այն ջուրը, որ վիշապը թափել էր իր բերանից։