Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 11:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 11:6
9 Խաչաձեւ Հղումներ  

Օգնեց նրանց իրենց անօրենության ճանապարհին, Որովհետև իրենց մեղքերի պատճառով հույժ տկարացան։


«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։


Սակայն Կորխի որդիները չմեռան։


Նաև այն, թե ի՛նչ արեց ձեզ համար անապատում, մինչև որ եկաք այս վայրը։


Ձեր աչքերը տեսան Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մեջ մինչև այսօր»։


Որովհետև փշրեց պղնձյա դռները Եվ երկաթյա նիգերը։


Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ