Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 16:30
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։


Անիրավ մարդու բաժինը կործանումը չէ՞, կամ անօրենություն գործողների բաժինը վտարումը չէ՞։


Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։


Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրա. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։


Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։


քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։


տկարացանք, ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը, բարկությամբ լի, հառնելու է Գաբավոնացիների հովտում և կատարելու է իր գործը, դառը գործը, քանզի նրա բարկությունն օտարի պես է դատելու, և օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։


Երբ Մովսեսն ավարտեց իր խոսքը, նրանց ոտքի տակ երկիրը պատռվեց,


Աստված բաժին է հանել ինձ վերուստ և բավականին մեծ ժառանգություն՝ բարձունքից։


Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։


որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ