Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 5:14
26 Խաչաձեւ Հղումներ  

«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է և ոչինչ ավարտին չի հասցնի, ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես և անհագ եղավ, ինչպես մահը, իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։


Դխոժքն ու մահը, տարտարոսն ու կանանց սերը, երկիրը, որ չի հագենում ջրով, ջուրը և հուրը չեն ասում երբեք. «Բավական է»։


«Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։


Ինչպես դժոխքն ու կորուստն են անհագ, այնպես էլ աչքերն ագահ մարդու։


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։


Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։


Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.


գերեզմանի պես ողջ-ողջ կուլ տանք նրան և երկրից ջնջենք նրա հիշատակը,


Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր. Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։


Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։


Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։


Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։


Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ