Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 27:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 «Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 «Մեր հայրը մեռավ անապատում։ Նա Տիրոջ դեմ հավաքված խմբի՝ Կորխի խմբի մեջ չէր, այլ նա մեռավ իր մեղքի պատճառով, առանց որդիներ ունենալու։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 27:3
16 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։


Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։


Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց շուրջը՝ Վկայության խորանի դռանը։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։


Մանասեի որդիները՝ Մաքիրը և Մաքիրի գունդը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը և Գաղաադի գունդը։


Նրանք, կանգնելով Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ողջ ժողովրդի առաջ, Վկայության խորանի դռանը, ասացին.


Արդ, մեր հոր անունը թող չջնջվի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցավ։ Մեզ, մեր հոր եղբայրներին հավասար, ժառանգությո՛ւն տվեք»։


Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։


Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։


Ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, և մեղքի միջոցով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին։


Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։


որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ