ԶԱՔԱՐԻԱ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց արյունը կվերացնեմ նրանց բերանից, և նրանց գարշությունները՝ նրանց ատամների միջից, բայց նրանք ևս կմնան մեր Աստծուն և կլինեն որպես հազարապետներ Հուդայի մեջ, և Ակկարոնը՝ հեբուսացու պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։ |
Աստված հրեշտակին առաքեց Երուսաղեմ, որ ոչնչացնի այն։ Հազիվ էր նա սկսել կոտորածը, որ Տերը տեսավ ու զղջաց չարիքի համար։ Նա ասաց ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, հե՛տ քաշիր ձեռքդ»։ Այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնվում էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։
Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ
Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։
Բայց վերջին օրերը,- ասում է Տերը,- Մովաբի գերյալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է լինելու։
Բայց ես վերջին օրերին Ելամի գերյալներին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Ելամի մասին այս խոսքը հայտնվեց Սեդեկիայի թագավորության սկզբին։
Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։
Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։