Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Բայց ես վերջին օրերին Ելամի գերյալներին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Ելամի մասին այս խոսքը հայտնվեց Սեդեկիայի թագավորության սկզբին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:39
15 Խաչաձեւ Հղումներ  

Բայց վերջին օրերը,- ասում է Տերը,- Մովաբի գերյալներին պիտի վերադարձնեմ»։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է լինելու։


Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։


Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։


Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Դու վեր ես կենալու իմ ժողովրդի՝ Իսրայելի դեմ՝ իբրև ամպ, որ ծածկում է երկիրը։ Դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որպեսզի բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մեջ, նրանց առաջ, ո՛վ Գովգ”»։


եգիպտացիներին վերադարձնելու եմ գերությունից և նրանց բնակեցնելու եմ Պաթուրեսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշվել։ Եվ այնտեղ գոյություն է ունենալու մի իշխանություն՝ ավելի խեղճ,


Դրանից հետո եմ վերադարձնելու գերյալ ամովնացիներին»,- ասում է Տերը։


Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։


Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։


Բայց նրանց արտաքսելուց հետո ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց և յուրաքանչյուրին բնակեցնեմ իր ժառանգության մեջ, ամեն մեկին՝ իր երկրում։


Իմ աթոռը Ելամում պիտի դնեմ և այնտեղից պիտի վերացնեմ թագավորներին ու մեծամեծներին,- ասում է Տերը։-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ