Այն օրը Հուդայի երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։
ԶԱՔԱՐԻԱ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կբնակվեն նրա մեջ, և այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմը կբնակեցվի հույսով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։ |
Այն օրը Հուդայի երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։
Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները փրկություն են անվանվելու, և քո դռները՝ ցնծություն։
Ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես մնալու է և ձեր սերունդը։
Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչև Կեդրոնի ձորը, մինչև արևելյան կողմի Ձիերի դռան անկյունը պետք է դառնան Տիրոջ սրբությունը, և այս բոլորը այլևս չեն հափշտակվելու և չեն ավերվելու մինչև հավիտենություն»։
«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,
Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։
Եվ նրանց կտնկեմ իրենց երկրում, և այլևս չեն վտարվի իրենց երկրից, որ ես տվեցի նրանց»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։
Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։
Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։
նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։
Տերը լսեց Իսրայելի ձայնը և քանանացուն մատնեց նրանց ձեռքը, և ոչնչացրին նրան ու նրա քաղաքները և այդ տեղի անունը դրեցին Նզովք։
Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին դեպի ցորենի ու գինու երկիրը, իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։
Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու և նրա Գառան գահը նրա մեջ է լինելու, իսկ նրա ծառաները պաշտելու են նրան.