Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 31:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչև Կեդրոնի ձորը, մինչև արևելյան կողմի Ձիերի դռան անկյունը պետք է դառնան Տիրոջ սրբությունը, և այս բոլորը այլևս չեն հափշտակվելու և չեն ավերվելու մինչև հավիտենություն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 31:40
23 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր, ամբողջ զորքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով. արքան նույնպես անցավ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զորքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։


Նրան բռնեցին, և երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով ընթանում էին, սպանեցին նրան։


Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։


Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։


Թույլ տվեցին, որ նա դուրս գնա, և երբ անցավ արքայի տան Հեծյալների դռնով, նրան այնտեղ սպանեցին։


Ձիերի դռնից վերև նորոգեցին քահանաները, յուրաքանչյուրը՝ իր տան դիմաց։


Նրանց կյանքի փրկագինը շատ թանկ է և երբեք չի կարող վճարվել,


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


Եթե վճիռ կարդամ մի ազգի կամ թագավորության վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու և կործանելու համար,


Արդ, այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերության։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Ինձ ոսկորների շուրջը ման տվեց։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։


Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։


Եվ կբնակվեն նրա մեջ, և այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմը կբնակեցվի հույսով։


Այն օրը ձիու սանձերի վրա կլինի Տիրոջ Սրբությունը։ Եվ կաթսաները՝ Տիրոջ տան մեջ, կլինեն որպես տաշտեր զոհասեղանի առջև։


Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ