Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Խաղաղության ուխտ եմ կնքելու նրանց հետ, և նրանց հետ այդ ուխտը հավիտենական է լինելու։ Հաստատուն եմ դարձնելու նրանց ու բազմացնելու, սրբարանս էլ դնելու եմ նրանց մեջ՝ հավիտենապես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:26
39 Խաչաձեւ Հղումներ  

Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։


Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։


Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։


նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահավորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ։ Իսրայելի զավակներն այլևս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով,


նա ինքն իր վրա երդվեց և ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» (Ծնն. 22.16-17)։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։


Ես իմ ուխտն եմ հաստատելու քեզ հետ, և կիմանաս, որ ես եմ Տերը,


Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։


Մի՞թե այդպիսին չէ իմ տունը հզոր Աստծու մոտ։ Նա ինձ հետ հավիտենական ուխտ է դրել, որը բոլոր ժամանակներում պետք է պահվի։ Իմ ամբողջ փրկությունն ու իմ ամբողջ կամքը Տերն է։ Անօրենները թող չբողբոջեն.


Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։


Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։


Բազմացնելու եմ ձեր մեջ մարդկանց, առհասարակ Իսրայելի տունն ամբողջովին։ Վերաբնակեցվելու են քաղաքները, վերաշինվելու՝ ավերակները։


Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։


Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից, Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։


Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։


Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։


Իսկ հիմա այսպես կասես. “Ես ահա նրա հետ խաղաղության ուխտ եմ կնքում։


Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։


Բայց ես ուխտս հիշելու եմ, որ քեզ հետ կապել էի մանկությանդ օրերին, և ինձ համար հավիտենական ուխտ եմ հաստատելու։


Ձեզ անց եմ կացնելու իմ մականի տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թվի մեջ


որովհետև իմ սուրբ լեռան վրա, Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տերը՝ Աստված,- Իսրայելի բովանդակ տունը մշտապես ինձ է ծառայելու, այնտեղ եմ ձեզ ընդունելու, այնտեղ եմ ձեր ընծաներին բարեհաճությամբ նայելու, ձեր բոլոր երախայրիքները ձեր սուրբ ընծաներով հանդերձ


Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Գոնե հիմա իրենց պոռնկությունը, իրենց իշխանների սպանությունն ինձնից հեռու պահեն։ Եվ ես հավիտյան բնակություն կհաստատեմ նրանց մեջ։


որովհետև Տերը քեզնից հեռացրեց շրջակա անիրավությունները, Տերը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, և այլևս չարիք չես տեսնի։


Թող իմ աղեղն ամպերի մեջ լինի, որպեսզի տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող շնչավոր բոլոր էակների միջև հաստատված հավիտենական ուխտը»։


Տանելով հաստատի՛ր նրանց քո ժառանգության լեռան վրա, որ պատրաստել ես քո բնակության համար և որ սրբություն ես դարձրել, Տե՛ր։ Տե՛ր, որ պատրաստեցին քո ձեռքերը։


Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։


Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ