Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 8:8
30 Խաչաձեւ Հղումներ  

բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։


որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։


Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Եվ բնակությանս վայրը նրանց մեջ է լինելու. ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։


Բնակվելու են իրենց երկրում, որ ես եմ տվել իմ ծառա Հակոբին, և որտեղ բնակվել են իրենց հայրերը։ Նրանք էլ են բնակվելու այնտեղ, նրանց որդիներն ու որդոց որդիներն էլ՝ մինչև հավիտյան։ Իմ ծառա Դավիթն էլ իշխան է լինելու նրանց համար հավիտյան։


Ես կքայլեմ ձեր մեջ և կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք իմ ժողովուրդը։


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար կլինեմ Աստված»։


Եվ կդարձնեմ նրանց եգիպտացիների երկրից, ասորեստանցիներից կընդունեմ նրանց և Գաղաադ ու Լիբանան կմտցնեմ նրանց, և նրանցից և ոչ մեկը չի պակասի։


Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»։


«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Իսրայելի ազգի համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ»։


այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։


որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։


Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,


Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։


Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։


Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես, և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից, և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ