Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
ԶԱՔԱՐԻԱ 11:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։ |
Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։
Եվ այնպես պիտի լինի, որ կեղծավորաբար այս ժողովրդին երանի տվող մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։
Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով երդվում է տաճարով, կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել»։
«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։
Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
Ուրեմն ի՞նչ. ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան,
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։