Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով երդվում է տաճարով, կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 23:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկներին քամում եք, բայց ուղտերին կուլ եք տալիս։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։


Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։


Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի ու պնակի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


Հաստատում եմ, որ ամեն մարդ, ով թլփատվի, պարտավոր է ամբողջ Օրենքը գործադրել։


Դրա համար էլ Աստված չի ուրախանալու նրանց երիտասարդներով, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարություն է խոսում։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել. նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ