Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ Տերն ինձ դարձյալ ասաց. «Դու քեզ համար տգետ հովվի հովվության գործի՛ք վերցրու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 11:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։


Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


«Վա՜յ հովիվներին, որ կորցրին ու ցրեցին քո արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ