Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 որովհետև ահա ես տգետ հովիվ եմ ոտքի հանում երկրի վրա. տկարին չի խնամելու, ցրվածին չի փնտրելու, վիրավորվածին չի բժշկելու, ողջին հոգ չի տանելու, բայց ուտելու է ընտիրների միսը և փշրելու է նրանց ոտքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 11:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո ոչխարներն ու այծերը չստերջացան, և քո մաքիների խոյերը ես չկերա։


Սակայն Հակոբը նրան ասաց. «Իմ տերը գիտի, որ երեխաներս դեռահաս են, իսկ ոչխարներն ու արջառները, որ սնում են իրենց ձագերին, եթե մի օրվա ճանապարհ գնան, ապա բոլորը կսատկեն։


Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։


Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։


Եթե իմ խորհրդի մեջ մնային, ապա իմ խոսքերը լսելի կդարձնեին իմ ժողովրդին, հետ կպահեին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։


“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։


որ ձեր կողերով և ուսերով հրում էիք, ձեր եղջյուրներով հարվածում ու չարչարում բոլոր տկարներին, քշում էիք նրանց, մինչև որ հոտերս ցիրուցան եղան։


«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ