Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 10:2
44 Խաչաձեւ Հղումներ  

Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։


Ի՞նչ օգուտ ունի քանդակը, որ քանդակեցին այն, որպես ձուլածո այն ստեղծեցին, մի սուտ պատկեր, քանի որ նա, ով ստեղծեց, հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելու։


Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։


Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։


Դուք մի՛ լսեք ձեր մարգարեներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հավահմաներին և ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են՝ “Չենթարկվե՛ք բաբելացիների արքային”,


Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։


“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-


Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,


Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։


Սո՛ւր, շրջվի՛ր, այս ու այն կո՛ղմ գնա, աջից ու ձախի՛ց սրվիր. ուր որ քո շեղբը սաստկանա,


Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։


Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովվին ու նրա հոտը, քեզնով պիտի ոչնչացնեմ հողագործին ու նրա հողագործությունը, քեզնով պիտի ոչնչացնեմ քո զորավարներին ու զորագլուխներին։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տե՛ր իմ արքա, թող աղերսանքս քո առաջ գա. ինչո՞ւ ես ինձ նորից հետ դարձնում Հովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,


Իսկ Երեմիա մարգարեն ասաց Անանիա մարգարեին. «Այժմ լսի՛ր, Անա՛նիա. Տերը քեզ չի ուղարկել, և դու իզուր փուչ բաների համար հույս տվեցիր այդ ժողովրդին։


Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։


Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։


Իսկ ես ասում եմ. «Ո՛վ Տեր, ահա մարգարեներն ասում են նրանց, թե՝ “Սուր չեք տեսնելու, սով չի լինելու ձեր մեջ, քանզի ճշմարտություն ու խաղաղություն պիտի շնորհվեն երկրի և այդ տեղի վրա”»։


Թող միանգամից այրվեն, թող տկարանան սրտերը սնոտի աստվածների, որովհետև դրանք փայտ են,


Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”, մինչդեռ խաղաղություն չկար։


Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։


Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր,


Բոլոր նրանք, ովքեր ստեղծում ու կերտում էին սնոտի աստվածներ, այն ժամանակ իսկ ոչնչություն էին։ Նրանք այդ անում էին՝ ըստ իրենց ցանկության, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ըմբռնում, և դուք եք դրանց վկաները։ Թող ամաչի նա,


Եվ ինչո՞ւ եք զուր տեղը ջանում մխիթարել ինձ. ձեր կողմից ինձ հանգստացնելն անիմաստ է»։


Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։


Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։


Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։


որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։


Հիսուսը, նավակից դուրս ելնելով, մի ահռելի բազմություն տեսավ և գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների, և սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։


Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա,


Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։


Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,


քանի որ դրանք ձեզ համար սուտ մարգարեություն են անում, որպեսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից, որպեսզի ցրիվ տամ ձեզ, ու դուք կորչեք։


Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Չենթարկվե՛ք բաբելացիների արքային”։ Նրանք սուտ մարգարեություն են անում ձեզ համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ