ԵՐԵՄԻԱ 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։ |
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։
Պարտության մատնված եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրա հույս էին դրել, և որոնք նրանց համար փառք էին»։
քո չարության վրա հույս դնելու պատճառով, որովհետև ասում էիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։ Դու, որ այդպես ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկությունն ամոթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մեջ ասացիր. “Ես եմ, և ինձ հավասար ոչ ոք չկա”։
Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Հույսդ դրել էիր քո ամրոցների վրա, բայց պիտի վրա հասնեն նեղությունները, ու դու պիտի բռնվես։ Քամոսը գերի պիտի գնա իր քուրմերի ու իր իշխանների հետ։
Ինչո՞ւ ես ցնծում քո վրանների մեջ, ո՛վ Զեփ, և քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին և ասում էիր. “Ո՞վ պիտի գա ինձ վրա”։
և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,
Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում, իսկ ոսկին արհամարհվելու է։ Տիրոջ բարկության օրը նրանց արծաթն ու ոսկին նրանց փրկել չեն կարողանալու։ Նրանց հոգիները չեն հագենալու, որովայններն էլ չեն լցվելու, որովհետև տանջանքները նրանց անիրավությունների պատճառով եղան։
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը, բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը, որովհետև վախճան ու տագնապ կբերի երկրի բոլոր բնակիչների վրա։
Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա. իսկ Հիսուսը շարունակեց խոսել նրանց հետ և ասաց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։
Եվ սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահվանը,
Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։