ԵՐԵՄԻԱ 51:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ Իսրայելը և Հուդան իրենց Աստծուց և Տեր Ամենակալից չայրիացան, թեև նրանց երկիրն Իսրայելի սրբությունների դեմ անիրավություններով լցվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։ |
Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։
«Հիշի՛ր դա, Հակո՛բ, նաև դու, Իսրայե՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր ինձ։
Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։
Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
Մի՞թե իսպառ երես թեքեցիր Հուդայից, կամ նրանից բոլորովին հեռացա՞վ քո հոգին. ինչո՞ւ այնպես հարվածեցիր մեզ, որ բժշկություն չլինի մեզ համար։ Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարվեց, սպասեցինք բժշկության ժամին, բայց ահա խռովություն եղավ։
Մի՞թե դու քնած մի մարդ ես, կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողությունից։ Բայց դու, Տե՛ր, մեր մեջ ես, և քո անունը դրված է մեզ վրա, մի՛ մոռացիր մեզ։
Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։
որովհետև նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստվածներին, որոնց իրենք և իրենց հայրերը չէին ճանաչում։ Հուդայի թագավորներն այս վայրը լցրին անմեղների արյամբ։
Դրա համար էլ Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահավասիկ ես դրանց ցավեր եմ տալու իբրև կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետև պղծությունը ողջ երկրում տարածվեց Երուսաղեմի մարգարեներից»։
Այսպես է ասում Տերը. «Եթե անգամ երկինքը դեպի վեր բարձրանա, իսկ երկրի հատակները դեպի վար խոնարհվեն, ես դարձյալ չեմ անտեսի համայն Իսրայելի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։
Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։
Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։
Այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը և նրա ժառանգության գավազանը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, և նրա անունը Զորությունների Տեր է։
Եվ ինձ ասաց. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թե փոքր բան է Իսրայելի տան անօրենությունը, որ այստեղ գործում են, քանի որ երկիրն անօրենություններով լցրին ու դարձան ինձ բարկացնելու։ Ահա ճյուղն էլ պարզում են որպես արհամարհանքի նշան։
Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։
«Կգա ժամանակ, և Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես անչափ ու անթիվ կլինի. և նրանք, որ կոչվեցին «Դուք իմ ժողովուրդը չեք», կկոչվեն «Կենդանի Աստծու որդիներ»։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։
Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։
Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։