ԵԶՐԱՍ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։ Տես գլուխը |