Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Դրա համար էլ Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահավասիկ ես դրանց ցավեր եմ տալու իբրև կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետև պղծությունը ողջ երկրում տարածվեց Երուսաղեմի մարգարեներից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն տարածվեց»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։


Դրանց ցրելու եմ այն ազգերի մեջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը, ո՛չ էլ իրենք։ Դրանց վրա սուր եմ արձակելու, մինչև որ սրով կոտորեմ դրանց”»։


Ինձ լեղի տվեց ուտելու և հարբեցրեց դառնությամբ,


կուտակեց վրաս և պատեց իմ գլխի շուրջը,


Աստղի անունն էր Օշինդր-Դառնություն. ջրերի երրորդ մասն արյուն-դառնություն դարձավ, ու ջրի դառնությունից շատ մարդիկ մեռան։


Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։


Հիշեցի իմ թշվառության ու հալածանքի մասին.


Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։


Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այդ ժողովրդին վտանգով եմ կերակրելու և դառնության ջուր եմ խմեցնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ