Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
ԵՐԵՄԻԱ 50:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուրը թող բարձրանա քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- Բաբելոնի բնակիչների վրա, նրա բոլոր մեծամեծների վրա ու նրա խորհրդակիցների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։ |
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,
Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։
քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով, և ամեն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից։
Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։
դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։
«Ահա թե ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռվող մարդիկ պիտի կոտորվեն այն օրը,- ասում է Տերը։-
իրենց տաք անկողինների մեջ՝ նրանց արհավիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն հավիտենական քնով և չարթնանան,- ասում է Տերը։-
Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։
և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։
իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։
Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։
Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։