Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 41:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 41:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Արևելքից ո՞վ արթնացրեց արդարությունը և կանչեց նրան իր հետևից. նա գնալու է և ազգերի հանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագավորներին, հողին է հանձնելու նրանց սրերը, խռիվի պես վանելու է նրանց նետերը,


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Ես նրանց պիտի մանրացնեմ գետնի հողի պես և պիտի տրորեմ փողոցի ցեխի պես։


Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։


Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։


Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։


Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։


Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։


Տերն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրա չարիքները հյուսիսից են բորբոքվելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ