Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 «Ահա թե ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռվող մարդիկ պիտի կոտորվեն այն օրը,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանան այն օրը,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:30
10 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։


Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։


Դրա համար քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռվող մարդիկ պիտի զոհվեն այն օրը,- ասում է Զորությունների Տերը։-


Սուրը թող բարձրանա նրա գուշակների վրա, և թող վերանան նրանք. թող բարձրանա սուրը նրա պատերազմողների վրա, և թող լքվեն նրանք։


Այսպես է ասում Տերը. «Թող մարդկանց դիակները խայտառակության օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպես խոտն է մնում հնձողից հետո, և չի լինի մեկը, որ այն հավաքի»։


որպեսզի ուտեք թագավորների, հզորների և երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի և փոքրի մարմինները»։


Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ