Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

47 Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

47 Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:47
13 Խաչաձեւ Հղումներ  

ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։


Ահա թե ինչու այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես պիտի այցելեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանվեն, տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանվեն։


Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրա։ Մի՞թե երկունքի ցավերը չեն բռնելու քեզ, ինչպես ծննդկան կնոջը։


Մարգարե լինի, քահանա թե ժողովուրդ, ով ասի՝ “Տիրոջ տեսիլքը”, այդ մարդուց և նրա ընտանիքից վրեժխնդիր եմ լինելու։


Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։


«Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։


սնոտի ու խայտառակ գործեր են. երբ ես իրենց այցելության գնամ, կորստյան են մատնվելու։


Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-


Նրա քաղաքները դարձան ավեր, անջուր երկիր ու անապատ, որտեղ ոչ ոք չի բնակվելու, որտեղ մարդու որդին կանգ չի առնելու։


«Դրա համար ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու ես վրեժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրավորները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ