Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 48:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 48:10
15 Խաչաձեւ Հղումներ  

Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, զորքի հետ պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մոտ բերելով մեկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթե ձեռքիցդ փախչի, քո կյանքը կկորչի նրա կյանքի փոխարեն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”։


Եվ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդեն չկար»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դավ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»։


Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Աստծու մարդը բարկացել էր նրա վրա՝ ասելով. «Եթե հինգ կամ վեց անգամ հարվածեիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կլինեիր։ Արդ, միայն երեք անգամ կհարվածես ասորիներին»։


Եվ կասես նրանց. այսպես է ասում Տերը՝ Աստվածն Իսրայելի. “Թող անիծյալ լինի այն մարդը, որը չի լսի այս ուխտի խոսքերը,


դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։


Ինչպե՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա, ովքեր մնացել էին ծովեզերքին։


Տերը բաց արեց իր պահոցը և հանեց իր բարկության զենքերը, քանզի Զորությունների Տերն անելիք ունի քաղդեացիների երկրում։


Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։


Բայց դուք մի՛ դադարեք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասե՛ք նրանց վերջնապահներին և թույլ մի՛ տվեք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև Տերը՝ Աստված, նրանց մատնեց մեր ձեռքը»։


“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։