Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, զորքի հետ պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մոտ բերելով մեկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթե ձեռքիցդ փախչի, քո կյանքը կկորչի նրա կյանքի փոխարեն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:39
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդեն չկար»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դավ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»։


Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Հեուն մտավ խունկ ծխելու և ողջակեզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարյուր ութսուն մարդ կանգնեցրեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը կենդանի թողնի նրան, ում ես կհանձնեմ ձեր ձեռքը, իր կյանքով կհատուցի այդ մարդու փոխարեն»։


բայց զայրույթ է իջնելու ամբարիշտների վրա անօրեն կաշառքի համար, որ ընդունում էին անիրավությամբ։


«Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես քեզ կասեմ, Եվ դու, Իսրայե՛լ, քո դեմ կվկայեմ. Ես եմ Աստվածը՝ քո Աստվածը։


Իսկ եթե նրան թույլատրվի փրկագին վճարել, ապա թող վճարի կյանքի համար այնչափ, որչափ կնշանակվի փրկագինը։


Մարդու հարստությունը իր անձի փրկագինն է, իսկ աղքատը չի հանդարտվում պատուհասներից։


իր թշնամությունը չի փոխանակելու ոչ մի փրկագնով, նույնիսկ առատ կաշառքով։


Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ