Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:9
10 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղն ասաց. «Ամաղեկի երկրից բերեցի, քանի որ ժողովուրդն ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ քո Աստծուն, իսկ մյուսները կոտորեցի»։


Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը և ավարը գերադասելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջև»։


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


ավարի մեջ տեսա նկարազարդ մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր երկդրամյա արծաթ և մի ոսկյա լեզվակ, որը հիսուն երկդրամյա էր, սաստիկ ցանկացա և վերցրի դրանք։ Ահա դրանք թաքցված են հողի տակ՝ իմ վրանում, իսկ արծաթը դրանց տակ է»։


Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։


Տերը խոսքն ուղղեց Սամուելին՝ ասելով.


Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։


որովհետև չլսեցիր Տիրոջ ձայնը և նրա սաստիկ բարկությունն Ամաղեկի վրա ի գործ չդրեցիր։ Այդ պատճառով էլ Տերն այսօր քեզ հետ այդպես է վարվում։


Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։


որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ