Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 47:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ինչպե՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա, ովքեր մնացել էին ծովեզերքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 47:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,


Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես ձեռքս պարզելու եմ այդ այլազգիների դեմ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստյան եմ մատնելու մնացած ծովեզերաբնակներին


Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,


և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։


Դու էլ, Իսրայելի պիղծ ու անօրե՛ն իշխան, որի օրը հասել է՝ անիրավության ժամանակի վերջը,-


Քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին, ուստի իմ սուրն իր պատյանից դուրս է գալու բոլոր արարածների վրա՝ արևելքից մինչև հյուսիս։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ