Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:10
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։


Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։


Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։


Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։


Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը,


Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։


Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։


Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։


Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։


Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։


- Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,- Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ, Քանզի Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։


Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։


Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ