Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:42
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, զորքի հետ պատերազմ էի գնացել, մի մարդ, ինձ մոտ բերելով մեկին, ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթե ձեռքիցդ փախչի, քո կյանքը կկորչի նրա կյանքի փոխարեն, կամ մի տաղանդ արծաթ կտաս ինձ”։


Ազայելը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ»։ Եղիսեեն ասաց. «Գիտեմ, որ իսրայելացիների դեմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, հղիների փորը պիտի պատռես»։


Ժամանակ անց Ադերի որդին՝ ասորիների արքան, հավաքեց իր ամբողջ բանակը և եկավ պաշարեց Սամարիան։


Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։


որովհետև չլսեցիր Տիրոջ ձայնը և նրա սաստիկ բարկությունն Ամաղեկի վրա ի գործ չդրեցիր։ Այդ պատճառով էլ Տերն այսօր քեզ հետ այդպես է վարվում։


Նաթանն ասաց Դավթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես եմ, որ քեզ թագավոր օծեցի ամբողջ Իսրայելի վրա, ես եմ, որ քեզ փրկեցի Սավուղի ձեռքից,


Նա շորն անմիջապես հեռացրեց աչքերից, և Իսրայելի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարեներից էր։


Մարդկանցից ով նվիրաբերվի, չի կարող հետ գնվել, այլ անպայման պիտի մեռնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ