որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։
ԵՐԵՄԻԱ 44:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։ |
որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։
Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։
Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, և ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա, բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ ուղղելու եմ քեզ։
Եվ նա ասաց. «Արդ, լսե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։
քանի որ դու երես թեքեցիր ինձնից,- ասում է Տերը,- և հետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրա և պիտի կործանեմ քեզ։ Այլևս նրանց չեմ լսի,
իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։
և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։
Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։
Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։
Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։
Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,
Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։
ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։
Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,
որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-
Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։
Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։
Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,
Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։
այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք ինքներդ գիտեք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղեմի վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։ Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից
Եվ իմ բարկությունն ու զայրույթը կաթեց ու բորբոքվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավեր ու անապատ դարձան, ինչպես այսօր են»։
«Մի նշա՛ն տվեք Մովաբին, որը տոչորվելով պիտի տոչորվի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածվեն բնակիչներ չլինելու պատճառով»։
“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։
Նրանց վրա իմ բարկությունն ու ցասումը ի կատար կածվի, ու կմխիթարվեմ։ Եվ կիմանան, որ ես՝ Տերս, խոսեցի իմ վրեժխնդրությամբ, որպեսզի իրենց վրա իմ բարկությունն ի կատար ածեի։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,