Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 29:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 29:18
38 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Երբ ես նրանց ցրիվ տամ ազգերի մեջ և սփռեմ երկրներով մեկ, կիմանան, որ ես եմ Տերը։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։


«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։


Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։


Քեզ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, ցիրուցան եմ անելու երկրներով մեկ, և քո միջից քո պղծությունը վերանալու է։


Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։


Եվ նրանցից այս անեծքը կմնա Հուդայի երկրի բոլոր գերիների մեջ, որոնք գտնվում են Բաբելոնում։ Նրանք պիտի ասեն. “Թող Տերը քեզ անի այնպես, ինչպես արեց Սեդեկիային և Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրա խորովեց”։


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։


Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ կործանման ու ծաղրի ենթարկեմ. ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի և ցավի նրա կրած բոլոր հարվածների համար։


Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը,


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Եթե իրոք պղծված է, և նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա նզովքի հանդիմանության ջուրը թող մտնի նրա մեջ, ուռեցնի նրա որովայնը, քայքայի նրա զիստերը, և կինը նզովված լինի իր ժողովրդի մեջ։


Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։


Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես նրանց մեջ ուղարկում եմ սով, սուր և մահ։ Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թզի պես, որ իր դառնության պատճառով չի ուտվում։


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Զո՛րք արձակիր, նրանց մեջ խռովությո՛ւն ու հափշտակությո՛ւն գցիր,


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։


Դրանց վրա սուր, սով ու մահ պիտի ուղարկեմ, մինչև որ անհետանան այն երկրից, որը տվեցի իրենց և իրենց հայրերին»։


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ