Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 որ դուք դրանց խնկարկում եք և դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդեպ, չեք լսում Տիրոջ ձայնը և չեք ընթանում ըստ նրա օրենքների, ըստ նրա վկայությունների և հրամանների, դրա համար ձեզ վիճակվեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:23
24 Խաչաձեւ Հղումներ  

ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։


Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։


Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։


Մի՞թե այսպես չարեցին ձեր հայրերը, և Աստված նրանց և այս քաղաքի վրա բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ եք ավելացնում Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա և պղծում սուրբ շաբաթի օրը»։


Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։ Թող հեթանոսները երբեք չասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը», Այլ մեր աչքի առջև թող հայտնի լինի հեթանոսներին Քո ծառաների արյան վրեժը, որ հեղվեց։


Ապա կասես նրանց. այսպես է ասում Տերը. «Եթե ինձ չլսեք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրենքով,


Տերը կատարեց այնպես, ինչպես խոսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդեպ և ականջ չդրեցիք նրա ձայնին, որի համար էլ այդ բանը պատահեց ձեզ հետ։


Մինչև այսօր նրանք հետ չկանգնեցին, չվախեցան և ոչ էլ հավատարիմ մնացին իմ օրենքին ու պատվիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ և ձեր հայրերի աչքի առաջ»։


Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան նվերներ ընծայելուց, ամեն ինչի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դուք ինքներդ գիտեք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղեմի վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։ Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից


«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։


այն չարիքների պատճառով, որ նրանք կատարեցին՝ ինձ դառնացնելու համար, քանզի գնացին խունկ ծխելու և պաշտելու օտար աստվածներին, որոնց դուք և ձեր հայրերը չէիք ճանաչում։


ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,


Մեղք գործեց Երուսաղեմը, դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան, քանզի տեսան նրա անարգանքը, և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։


Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք, որովհետև չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ