Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրանց թագավորներին և նրանց իշխաններին՝ նրանց մատնելու ավերի ու անապատի, ծաղրանքի ու անեծքի, ինչպես որ այս օրերում են,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:18
27 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։ Ժայռից ավելի բարձրացրիր ինձ,


քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։


Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։


Կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և կուտի Երուսաղեմի հիմքերը»։


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


Եվ ահա այսօր մենք ստրկության մեջ ենք, նաև այն երկիրը, որ տվեցիր մեր հայրերին՝ ազատորեն ուտելու նրա պտուղներն ու բարիքները։


Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք եղել, և մեր մեղքերի պատճառով մեզ և մեր թագավորներին ու մեր որդիներին կոտորածի, գերության և հափշտակության մատնեցիր հեթանոս թագավորների ձեռքը, և ամոթահար եղանք մինչև այսօր։


քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-


Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպես այսօր։


Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։


Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում,


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։


“Եվ ավերվելու է երկիրն ապականված երկրների մեջ, նրանց քաղաքներն էլ՝ ավերված քաղաքների մեջ։


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


Տերը, խոսքը կրկին ինձ ուղղելով, ասաց.


այսպես է ասում Տերը. «Այդպես էլ ապականելու եմ Հուդայի հպարտությունը և Երուսաղեմի հպարտությունը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ