Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։
ԵՐԵՄԻԱ 38:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթովպացի Աբդիմելեքը՝ ներքինի մի մարդ, որը թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթովպացի Աբդիմելեք ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։ |
Նա Հովաքինին, թագավորի մորը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի զորավոր մարդկանց Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։
Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի. «Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», և ներքինին էլ թող չասի. «Ես չոր փայտ եմ»։
Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։
Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։
Իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին և սուտ մարգարեներին. «Այդ մարդը մահվան դատավճռի ենթակա չէ, որովհետև Տիրոջ՝ Աստծու անունից խոսեց մեզ հետ»։
Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։
և Երուսաղեմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաև երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով,-
Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդեացիների մոտ»։ Բայց նա չլսեց նրան։ Սարուն Երեմիային բռնեց և բերեց իշխանների մոտ։
պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։
Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն, և առաջինները՝ վերջին, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։
ապա նրա հայրն ու մայրը նրան բռնելով թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ՝ իրենց ատյանի առջև,
Ակամա սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, կանգնի քաղաքի դռան մոտ և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խոսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մոտ, նրան տեղ տա, և նա բնակվի նրանց հետ։