Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 21:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 ապա նրա հայրն ու մայրը նրան բռնելով թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ՝ իրենց ատյանի առջև,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրա բնակած վայրի դարպասի առջև

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 21:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


Իսկ եթե եղբայրը չցանկանա ամուսնանալ իր մահացած եղբոր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ՝ ծերերի առջև, և ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայելի մեջ պահպանել իր եղբոր անունը”։


ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատավորները և չափեն սպանվածի և նրա շուրջը գտնվող քաղաքների միջև ընկած տարածությունը։


«Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,


«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,


և ասեն իրենց քաղաքի մարդկանց. “Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող”։


Եթովպացի Աբդիմելեքը՝ ներքինի մի մարդ, որը թագավորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ